Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Անհավանական փաստեր ալկոհոլի մասին. 1in.am

Անհավանական փաստեր ալկոհոլի մասին. 1in.am

Չնայած մեր օրգանիզմի վրա ակլոհոլի՝ բոլորին քաջ հայտնի ազդեցությանը, աշխարհը չի դադարի այն խմել: Գրեթե յուրաքանչյուր երկիր ունի իր սիրելի ալկոհոլային ըմպելիքը, և աշխարհում ընթանում է հավերժական վեճ այն մասին, թե ով է ամենից շատ խմում:

 

Ալկոհոլը գոյություն ունի հազարամյակներ, և դրա հետ բազմաթիվ հետաքրքիր փաստեր են կապված: Դատարկ բաժակների ախտաբանական վախից մինչև 3.75 մլն դոլար արժողությամբ օղիներ՝ հետաքրքիր փաստեր ալկոհոլի մասին:

 

  • Հնագետները հայտնաբերել են քարի դարի վերջին վերագրվող կժեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ֆերմենտացված ըմպելիքները գոյություն են ունեցել առնվազն արդեն նեոլիթյան շրջանում՝ մ.թ.ա. մոտ 10 հազար տարի առաջ:

  • Բանջարեղենի մեծ մասը և գրեթե բոլոր մրգերը փոքր քանակությամբ սպիրտ են պարունակում:

  • ԱՄՆ-ն առաջին տեղերից մեկն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ ալկոհոլի օգտագործումը թույլատրվում է մեծ տարիքից՝ 21 տարեկանից: Որոշ երկրներում թույլատրվում է ալկոհոլ օգտագործել 16 տարեկանից:

  • Ալկոհոլ կա ո՛չ միայն Երկրի վրա, այլև՝ տիեզերքում:

  • Իրենց գոյությամբ կոկտեյլները պարտական են «չոր օրենքին»: Դրանք առաջարկվել են՝ քողարկելու անորակ խմիչքի համը:

  • Հետազոտողների կարծիքով՝ ամեն րոպե բնակչության 0.7 տոկոսը գտնվում է ակլոհոլի ազդեցության տակ: Այսինքն՝ ներկա պահին 50 մլն մարդ հարբած է:

  • Աշխարհում ամենաթանկ օղու մեկ շիշը կարելի է գնել 3.75 մլն դոլարով: «Միլիոնատիրոջ օղին» ստացվում է սկանդինավյան կեչու փայտից: Սկզբում ֆիլտրվում է սառույցի, այնուհետև՝ ածխի միջոցով: Այն վաճառվում է բյուրեղապակե շշով, որն ունի պլատինի և ռադիումի հավելումներ և զարդարված է ալմաստներով:

  • Սոնոսելիկաֆոբիան դատարկ բաժակների նկատմամբ ունեցած ախտանիշ է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. drinkbox.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.12.2014

Հարգելի Աննա, ինչպես միսը, այնպես էլ ձուկը, ցանկալի է ուտել եփած կամ խաշած միճակում:

Աննա

20.11.2014

ինչպես է օգտակար ձուկը ուտել եփած թե տապակած

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ